▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասեկոսեն հավաստի դարձավ. Վլադիմիր Պուտինն ամուսնալուծվում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնապես  հայտարարել է, որ ամուսնալուծվում է իր կնոջից` Լյուդմիլայից: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:

Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլան այսօր երեկոյան Կրեմլի պետական պալատում ներկա են  գտնվել «Էսմերալդա» բալետին, որից հետո էլ հարցազրույց են  տվել  «Россия 24» հեռուստաընկերությանը.

«Այո, կարելի է ասել, որ սա քաղաքակիրթ ամուսնալուծություն է», — ասել է Լյուդմիլա Պուտինան

Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ դա «ընդհանուր որոշում է».

«Ես միանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին, սա, իրոք, մեր ընդհանուր որոշումն է», — հաստատել է Լյուդմիլա Պուտինան:

Աղբյուր`«Газета.Ru»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее