Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկն ու հետևյալ գրառումն է կատարել.
««Իմ քաղաքական գործունեությունը նվիրված է լինելու էդ պադգամավորներին իրենց տեղը ցույց տալուն...»
Ասեց և արեց:
Ազնիվ սկզբունքներով առաջնորդվող մարդիկ հիացնում են ինձ»:
Նշենք, որ ավելի ուշ, կայքերից մեկին տված մեկնաբանությունում Էդուարդ Թոփչյանն ասել է. «Վարչապետի իմ նախընտրելի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ես հավատում եմ նրա ազնիվ և շատ սկզբունքային կեցվածքին»: