▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասացին` ժողովո'ւրդ, թքած ունենք քո կարծիքի, պահանջի վրա.կտանք քեզ 5000 դրամ և կասենք` լռի'ր

Կուտակային հիմնադրամի ստեղծման հետ կապված ԱԺ արտահերթ նիստն այսօր տապալվեց, քանի որ քվորում չհավաքվեց: ՀՀԿ պատգամավորները չէին ներկայացել։  Գրանցվել էր միայն 45 պատգամավոր։

Սա բողոքի ալիք բարձրացրեց և ցույց կազմկերպվեց  ԱԺ-ի, Կառավարության և ՀՀԿ գրասենյակի դիմաց:

«Պատգամավորներն, ովքեր ընտրված են ժողովրդի կողմից` հատկապես իշխող խմբակցության ներկայացուցիչները, այս անգամ ասացին` ժողովո'ւրդ,  թքած ունենք քո կարծիքի, քո պահանջի վրա: Չեմ գալիս, չեմ մասնակցում արտահերթ նիստին: Վաղը, մյուս օրը երբ ընտրություններ կլինեն, կտամ քեզ 5000 դրամ, քո ձայնը կառնեմ հերթական անգամ և կասեմ` լռի'ր»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում կատարվածը որպես հասարակ  քաղաքացի` մեկնաբանեց ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ  Անահիտ Բախշյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее