▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասաց, որ ես անտաղանդ դերասան եմ, որ իմ կյանքը ցուցամոլություն է, նախանձ ու մեծամիտ եմ. Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում գրել է.

«Մի քանի օր առաջ ինձ մոտեցավ մի կին ու ասեց, որ ես անտաղանդ դերասան եմ, որ իմ կյանքը ցուցամոլություն է, որ իմ աչքերից երևում է, որ տեսակով ես նախանձ, մեծամիտ ու գոռոզ անձնավորություն եմ...
Անկեղծ ասեմ դժվար էր սեփական անձի մասին նման կոմպլիմենտ լսել, սակայն ես սիրալիր տիկնոջը շնորհակալություն հայտնեցի ու խոստացա, որ նկատի կունենամ քննադատությունները...
Ինչու՞ ես այդպես վարվեցի...


Շատ պարզ, որովհետև այդ տիկնոջ խոստովանությունը շատ նոռմալ է.
ԱՆՀՆԱՐ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԸ, ՍԻՐՎԱԾ ու ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԼԻՆԵԼ...
Յուրաքանչյուրս ունի սեփական կարծիք, այս կամ այլ երևույթների նկատմամբ ու դա շատ նոռմալ է, իսկ աննորմալը դրա ճիշտ հակառակն է...
Այլակարծությունը, ճաշակների բախումն ու առողջ քննադստությունն են ստեղծում էվոլյուցիա, առաջընթաց, մարդուն կրթում ու դաստիարակում՝ հակառակ դեպքում լճացումն անխուսափելի է...
Հ.Գ. Բայց մեկա՝ ինչ՞ի այդ կինը ինձ նման բան ասեց
Տո լավ ել արեց»:

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее