▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյան հետք ՀՀ ոստիկանապետի ընդունարանի աթոռին. «Առավոտ»

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ երեկ սկսվեց բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմեն Խալոյոնի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանի բողոքի քննությունը: Փաստաբանը դատի էր տվել Հատուկ քննչական ծառայությանը, եւ վիճարկում է նրա անգործությունը:

ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել Արմեն Խալոյանի հաղորդման հիման վրա: Հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Խալոյանը հայտնել էր, որ իրեն կտտանքների եւ խոշտանգումների են ենթարկել ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում, իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունարանում էլ, ուր գնացել էր անձնական ընդունելության խնդրանքով, նրա օգնականի` Մ.Հակոբյանի կողմից աթոռով իրեն մարմնական վնասվածքներ են հասցվել:

Ի դեպ, ճիշտ է կենսաբանական փորձաքննություն չի անցկացվել, արյան պատկանելությունը որոշելու համար, սակայն դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Ա.Խալոյանը վնասվածք ստացել է: Ձերբակալվածների պահման վայրում ոստիկանների կողմից հասցված մարմնական վնասվածքները «չեն նկատել»: Աթոռից ստացած սուր, ծակող, թափանցիկ վնասվածքը ըստ Ռոբերտ Ռեւազյանի իր պաշտպանյալը չէր կարող ստանալ, քանի որ աթոռի վրա սուր, ցցված ծայր չի հայտնաբերվել...»,- գրում է «Առավոտը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее