▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանի նախկին հարսին՝ ամուսնալուծվելուց հետո, շքեղ ամուսնության առաջարկ են արել

2015 թվականին համացանցում ատիվորեն քննարկվում էր ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի նշանադրությունը, ինչին հաջորդել էր  Դուբայում կայացած շքեղ հարսանիքը։

Բաղդասարյանի որդին ամուսնացել էր «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերի Ստեփանյանի հետ, ով այս օրերին հայաստանյան դիզայներական ոլորտի առաջատարներից է։

Հարսանիքի քավորը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր:Բաղդասարյանի որդու և հարսի շքեղ ամուսնությունն ու համատեղ կյանքը, պարզվում է երկար չտևեց։ Ինչ-ինչ խնդիրներ ստիպեցին զույգին գնալ ամուսնալուծության։

starnews-ն է գրում ու նշում, որ կայքի աչքից չի վրիպել, որ Արթուր Բաղդասարյանի նախկին հարսը՝ երիտասարդ դիզայներ Մարին, շքեղ ամուսնության առաջարկ է ստացել իր նոր սիրելիի կողմից։ Երեկ դիզայները նշում էր իր ծննդյան օրը, որի ավարտին նրա նոր սիրելին անակնկալ կերպով ամուսնության առաջարկ է արել նրան։

Երեկոյին մասնակցել են Մարիի ընկերները, որոնց շարքերում եղել է երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Նշենք նաև, որ 2019 թվականի մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Բաղդասարյանի դուստրը ամուսանացել էր իր եղբոր կնոջ՝Մարիի եղբոր հետ:

Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս էր տարել եւ նույն տուն աղջիկ տվել։ Սակայն ինչպես արդեն տեղեկացրինք՝Բաղդասարյանի որդու և հարսի միությունը ավարտվեց բաժանմամբ։

Հետաքրքրականն այն է, որ վերջերս ամուսնալուծված զույգը 2019 թվականին միասին մասնակցել էր իրենց եղբոր-քույրիկի հարսանյաց հանդեսին, այսինքն՝ բաժանումը եղել է ավելի ուշ, և երիտասարդ աղջիկը կարողացել է կրկին գտնել իր երջանկությունը։

Թե ինչ հարաբերություններ ունեն խնամիները, ովքեր իրենց մյուս զավակների պատճառով չեն կարող չշփվել, դեռևս հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее