▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանը վերադասավորումների խաչմերուկում որպես ՀՀ վարչապե՞տ

Եթե սևեռենք մեր ուշադրությունը Հայաստանի քաղաքական/ իշխանական/ զարգացումներին ապա կարող ենք ականատես լինել, որ բոլոր առանցքային որոշումների ժամանակ ասպարեզ են գալիս երկու «խորհրդավոր» անհատ` Վեհափառը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Շատերի մոտ, այս տողերը կարդալուց հետո արդարացված զարմանք կառաջանա`թե, ինչու ենք Սերժ Սարգսյանի շրջապատից առանձնացնում վերջիններիս: Կան մարդիկ, որոնք իրենց կամայական հատկանիշներով իրենց ոչ օրդինար որոշումներով միշտ որոշիչ դերակատարում ունեն երկրի ներքաղաքական կյանքի մեջ և դա կապ չունի ընդդիմության, իշխանության, թե հոգևոր հարթության մեջ: Եվ այսպիսի մարդկանց չներգրավել երկրի կառավարման գործընթացում նախագահը նույնիսկ ցանկության դեպքում ուղղակի չի կարող: Մի պահ հանգիստ թողնենք Վեհափառին և կենտրոնանք Արթուր Բաղդասարյան ֆենոմենին: Ազգային Ժողովի ընտրությունները ցույց տվեցին, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը առաջվա պես չի վայելում ժողովրդի վստահությունը և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նույն հանրապետականների աջակցությամբ նրանք մտան Ազգային Ժողով: Այստեղ հարց է ծագում`-ինչու է ՀՀ նախագահը անսահման վստահում Արթուր Բաղդասարյանին: Ի սկզբանե ասենք, որ պատասխանը այդքան էլ միանշանակ չէ, քանզի սահմանափակվել այն պատասխանով, որ Արթուր Բաղդասարյանը ընդդիմությունից սահուն մտավ կոալիցիա սխալ կլինի: Տեսեք`ինչքան այդպիսի օրինակներ ունենք, երբ ընդդիմադիր ակնառու գործիչները անցել են իշխանության կողմը`Շավարշ Քոչարյան, Հայկ Բաբուխանյան, Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան և շատ-շատ ուրիշներ, սակայն ժողովրդական լեզվով ասած ոչ մեկը նրանցից այն «թափը» չունի, ինչ Արթուր Բաղդասարյանը: Եվ հաշվի առնելով այս ամենը, երբ խոսքը գնում է 2013թ-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո նրա` գլխավոր դատախազ նշանակվելուն իմ մոտ հարցեր են առաջանում`-արդյոք անցած էտապ չէ նրա համար այդ պաշտոնը, չէ, որ դատախազի պաշտոնը կսահմանափակի նրա Մաքիավելլիական հմտությունների շրջանակը: Իսկ հիմա եկեք մի պահ պատկերացնենք մեր հոդվածի հերոսին ՀՀ վարչապետի պաշտոնում…:

 

Կարեն Թումանյանի /free critic/ գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее