▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցակցին ու պահպանեց աշխարհի չեմպիոնական գոտին

 

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցավ WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի  և Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի մենամարտը:

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն առաջին անգամ էր մենամարտում WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար: WBO վարկածով  չեմպիոնական գոտին Աբրահամը նվաճել էր այս տարվա օգոստոսին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

Մենամարտը անցավ Աբրահամի բացարձակ առավելությամբ և ավարտվեց 8-րդ ռաունդում` մրցակցի ստացած տեխնիկական նոկաուտով: Այսպիսով հայազգի բռնցքամարտիկը պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее