Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն, ով «Գտնված Երազ» հեռուստահաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր հաղորդավարուհի Գոհար Գասպարյանին, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև իր «սիրտը զբաղված լինելու» հարցին:
Արթուր Աբրահամը չի հերքել, որ արդեն լուրջ մտածում է ամուսնանալու մասին, սակայն շեշտել է, որ այդ թեմայով չի խոսելու, քանի որ դա անձնական հարց է:
«Ես կողմնորոշվել եմ արդեն, սակայն այսօր այդ մասին խոսելու ժամանակը չէ»:
Ի դեպ, Գոհար Գասպարյանը հարցը հնչեցնելիս մուգ ակնոց է դրել, որի ապակիների վրա հարցական նշաններ էին ու ասել է. «Ահա հարցնում եմ, սիրելի հեռուստադիտողներ, հետո չասեք, թե ինու այդ հարցը չտվեցի»:
Հիշեցնենք, որ ըստ ասեկոսեների, Արթուր Աբրահամն ու Գոհար Գասպարյանն ընկերություն են անում ու հենց Գոհարն է «զբաղեցրել» Արթուրի սիրտը:
Արթուր Աբրահամը տարբեր առիթներով ասել է, որ իրենք պարզապես լավ ընկերներ են՝ զերծ մնալով ավելորդ մեկնաբանություներից, իսկ Գոհար Գասպարյանը կտրականապես հրաժարվել էր մեկնաբանություններ տալ այս թեմայով: