▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտավազդ Ամիրյանն առաջին անգամ հայր կդառնա

Esem.am գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ հաղորդավար Արտավազդ Ամիրյանը շուտով հայր կդառնա: Լրագրողի հետ զրույցում Արտավազդը հաստատեց տեղեկության իսկությունը՝ նշելով, որ փոքրիկը լույս աշխարհ կգա ամռանը:

«Ես արդեն ապրում եմ այդ հեքիաթային կյանքով: Ինձ  համար և՛ շատ սպասված էր այդ լուրը, և՛ անսպասելի: Շատ հաճելի տպավորությունների տակ եմ, յուրաքանչյուր օրն ավելի եմ կարևորում,- ասաց հաղորդավարն ու ավելացրեց,- Ես առավել ուշադիր ու պատասխանատու դարձել եմ ամուսնությունից հետո, սակայն երբ իմանում ես, որ քո տանը հրաշք է ծնվելու և քոնն է լինելու և՛ պատասխանատվությունը, և՛ հեռանկարները, և՛ ուշադրությունը՝ Մարիամի, տան, ընտանիքի հանդեպ, ավելի է աճում»:

Արտավազդն ու կինը՝ Մարիամը, դեռ չեն պարզել փոքրիկի սեռը: Հաղորդավարի խոսքով՝ ինքը շատ կուրախանա յուրաքանչյուր սեռի դեպքում: «Գլոբալ առումով սեռը բացարձակ կապ ինձ չունի համար: Եթե ինձ մնար, նույնիսկ չէի ճշտի սեռը, քանի որ անսպասելին ավելի հետաքրքիր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее