▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտասահմանում մեր կատարած աշխատանքն ավելի շատ են գնահատում , քան Հայաստանում. Արման Ղուկասյան

Մշակութային ոլորտում  պարգևատրումները սկսել են ավելի հաճախակի դառնալ: Այս պարգրատրումները, սակայն,  արժանանում են ինչպես գովասանքի,այնպես էլ դժգոհությունների: Հանդիսատեսի ու մշակույթի ներկայացուցիչների մի մասը կարծում է, որ պարգևատրվողներից շատերը արժանի չեն այս կամ այն պարգևին, քանի որ  այն արվում է ծանոթ-բարեկամ միջնորդությամբ, իսկ իսկապես արժանիներն այդպես էլ անտեսված են մնում:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում  այս հարցով իր դժգոհությունն է հայտնել նաև Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը:

Երկար տարիներ  արտերկրում  «Gold stars»-ն ու Կատարողական արվեստի համաշխարհային ասսոցիացիան(WAPA) բարձր են պահել Հայաստանի պատիվը: Հայաստանը ներկայացնող մեր մասնակիցները` երգիչ-երգչուհիները, պարողներն ու երաժիշտները, մշտապես վերադարձել են «Գրան պրի»-ներով և  «Առաջին մրցանակ»- ներով: Երգիչներ ունենք, ովքեր 3 տարի շարունակ անընդհատ «Գրան պրի»   և «Առաջին մրցանակ»-ներ  են բերում Հայաստանին: Ամեն մեկը 6-ից ավել հաղթանակ ունի: Մինչ այժմ որևէ  ուշադրության չեն արժանացել»-ասաց Արման Ղուկասյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ ի տարբերություն Հայաստանի, արտերկրում իրենք գնահատված  են: Տարբեր երկրների կողմից  պարգևատրվել են և՛ դիպլոմենրով, և՛ ոսկե մեդալներով, և՛ խրախուսանքի են արժանացել, ներկայացվել են լավագույն ձևով:

WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանը  Իտալիայում պարգևատրվել է  Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Ոսկե մեդալով,  Ռուսաստանում՝ Վլադիմիր Պուտինի դիպլոմով և «Մալթյան խաչ» շքանշանով:

Մեր զրուցակիցը նշեց, որ արտասահմանում այն կապերը, որ ունի իրենց կազմակերպությունը, շատ լուրջ ծրագրերի առիթ կարող է դառնալ Հայաստանում, այդ թվում տուրիզմի ոլորտում: Այդ ամենի համար հարկավոր է սեփական երկրի աջակցությունը, չնչին հովանավորչությունը, որը մինչ այժմ  չի կատարվել:

«Հայրենիքի կողմից անտեսված ու չգնահատված լինելու  փաստն ինձ համար վիրավորական է, սակայն դա չի խանգարում, որ ես շարունակեմ իմ գործունեությունն ու Հայաստանի դրոշը մշտապես բարձր պահել օտար հողում»,-շեշտեց Արմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее