▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Վարդաշատում՝ ինքնասպան է եղել համայնքապետի աշխատակազմի ղեկավարը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի  տեղեկություններով օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վարդաշատ գյուղում։ Ինքնասպան է եղել համայնքապետի աշխատակազմի ղեկավար Հակոբ Հակոբյանը։

«Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև համայնքի ղեկավար Արգամ Կարապետյանը. «Հակոբն ընդամենը 28 տարեկան տղա էր, ուներ երկու անչափահաս երեխա։ Ընտանիքն ապրում էր շատ վատ պայմաններում, քանի որ տան միակ աշխատողը Հակոբն էր»։

Իսկ ինչը կարող էր ինքնասպանության պատմառ դառնալ. «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան՝ համայնքի ղեկավարն ասաց. «Մի քանի տարի առաջ նա քաղաքում վիճաբանություն էր ունեցել, նրան դանակահարել էին։ Ասում են, որ այդ դանակից վարակ էր անցել Հակոբի աղիների մեջ։ Դեպքից հետո նա երկար անկողնային վիմակում պառկեց և անհույս էր՝ կարծելով թե այլևս չի բուժվի։ Նա այնպիսի օր է ընտրել դեպքի համար, որ հայրը տանը չլինի։ Ընտանիքի անդամներին ասել է, թե գնում է պետքարան։ Ու այնտեղ էլ տուկի թելով կախվել է»»,–գրում է թերթը։


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее