«ՀՀ քաղաքացիներն իրենց խնայողությունների մեծ մասը պահում են արտարժույթով: Դատելով ներկայացված տվալներից՝ 2014թ. դեկտեմբերի վերջին ՀՀ բնակիչները բանկերում ունեցել են 85.64 միլիարդ դրամին համարժեք արտարժութային ցպահանջ հաշիվներ և 550.1 մլրդ դրամին համարժեք արտարժութային ժամկետային ավանդներ: Միասին՝ 636.64 մլրդ դրամ: Սեպտեմբերի վերջին այդ նույն ցուցանիշը եղել է 565.33 մւրդ դրամին համարժեք արտարժույթ: Ստացվում է, որ երեք ամիսներիընթացքում արտարժութային ավանդների մեծությունն աճել է 71.31 մլրդ դրամով կամ 12.6%-ով: Թվում է՝ դրամային ավանդները նվազել են, արտարժութային ավանդները՝ աճել: Այսինքն, կարող է թյուր կարծիք ստեղծվել, որ ՀՀ քաղաքացիները, ճիշտ է, մոտ 30 մլրդ դրամի չափով դուրս են բերել իրենց դրամային խնայոդությունները բանկերից, սակայն ոչ թե դրել են ներքնակի տակ, այլ վերածել արտարժույթի ու կրկին դրել բանկում: Դեռ մի բան էլ ավելի շատ են դրել, և բանկերի փողը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է: Ցավոք, այդպես չէ:
Այդպես չէ, որովհետև կա փոխարժեքի գործոնը: 636.64 մլրդը չի կարելի ուղղակիորեն համեմատել 565.33-ի հետ: Որովհետև այդ 565.33 մլրդն դրամն այն ժամանակ ավելի մեծ գումար էր, քան այսօրվա 636.64 մլրդը: Ու այդ թվերը համեմատելու համար նախ՝ անհրաժեշտ է «ինդեքսավորել»՝ ըստ փոխարժեքի: Որպեսզի ավելի ճիշտ ու պարզ լինի, այդ թվերը պետք է դիտարկել ԱՄՆ դոլարով (քանի որ խոսքը վերաբերում է արտարժութային ավանդներին): Սեպտեմբերի վերջին դոլարն արժեր 408.48 դրամ, հետևաբար՝ բանկերում եղած արտարժութային ավանդների և հաշիվների մեծությունը կազմել է 1 միլիարդ 384 միլիոն դոլար: Դեկտեմբերի վերջին դոլարն արժեր արդեն 474.97 դրամ: Այսինքն՝ արտարժութային ավանդների և հաշիվների ծավալը կազմել է 1 միլիարդ 340.3 միլիոն դոլար: Ստացվում է՝ արտարժութային ավանդների իրական ծավալը վերջին եռամսյակում նվազել է 43.7 մլն դոլարով կամ 20.7 մլրդ դրամով:
Եվ վերջնական թիվը: ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) նվազել են 51.3 մլրդ դրամով: Նշում ենք, որ այդ նվազումը տեղի է ունեցել 2014-ի վերջին եռամսյակի ընթացքում, քանի որ վիճակագրությունը ներկայացնում է միայն եռամսյակային տվյալներ, սակայն ակնհայտ է, որ նվազումը տեղի է ունեցել մեկ ամսում՝ դեկտեմբերին»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր «168 ժամ» թերթում