▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ պատահար «The Voice»-ի նկարահանումների ժամանակ

Heat.ru-ն գրում է,որ Ռուսաստանի «The Voice» նախագծի նկարահանումների ժամանակ երեկ հանդիսատեսն արտակարգ պատահարի ու իրական դժբախտ դեպքի  է ականատես եղել: 

Մասնակիցներից մեկի ընկերուհին, ուրախանալով իր ընկերուհու հաջողությամբ, զգացմունքների պոռթկման պահին անհաջող ցատկել է և գլորվել աստիճաններից:

Բոլորի ուշադրությունը բեմից տեղափոխվել և սևեռվել է հատակին պառկած աղջկան: Հուսահատված աղջիկը նույնիսկ ինքնուրույն չէր կարողանում բարձրանալ: Աղջիկը լաց էր լինում պարանոցի, մեջքի և ոտքի շրջանի սուր ցավերից: Եվ քանի որ վնասվածքները լուրջ էին, շտապ օգնություն է կանչվել: Շտապ օգնության բժիշկները որոշել են աղջկան անհապաղ հոսպիտալացնել: Նկարահանումներն ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել, որպեսզի ներկաները կարողանան դուրս գալ շոկից, իսկ ընդմիջումից հետո այն կրկին վերսկսել են: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее