▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ իրավիճակ Սամվել Ալեքսանյանի տան մոտ. Տարածքում տիրում է գարշահոտություն

shamshyan.com-գրում է. այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի թիվ 6 տան հարևանությամբ գտնվող բետոնե հենապատը փլուզվել է, կա վտանգ, որ մի հատված էլ կփլուզվի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 190 մետր բետոնե հենապատը փլուզվել է, փակելով հետիոտների համար անցուցուդարձի ճանապարհը և երջանիկ պատահակունություն է, որ այդ պահին նշված վայրում անցորդներ չեն եղել, իսկ հարևաններն էլ ասում էին. »Երեխաները այս հատվածում են խաղում, ու միշտ մարդիկ են գնում գալիս, երևի Աստծո կամոք էր, որ այդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում զոհեր կունենայինք»: Գ. Շամշյանը հայտնում է, որ փլուզնան հետևանքով վնասվել է Արթուր Առաքելյանին պատկանող ավտոմեքենան, թե ո՞վ է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը դեռևս պարզ չէ: Հենապատի փալուզման հետևանքով երևում է արդեն, որ այդ հատվածում տիրում է հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն, մինչ դեռ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ և սանմաքրման ծառայությունների աշխատակիցները միթե չգիտեն այդ բարձիթողի վիճակի մասին, երբ իրենց վարչական շրջանում ստեղծվել է «մինի» աղբանոց: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее