▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Սպիտակում. մորը կախված են գտել, իսկ երեխաներին՝ ննջասենյակում մահացած

Սարսափելի դեպք է գրանցվել Սպիտակում. 1971 թ. ծնված կինը հայտնաբերվել է կախված՝ բնակելի շենքի շքամուտքում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ երեխաները՝ մահացած։

Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, քրեագետներ եւ դատաբժիշկներ։

Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։ Քննության արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։

Նախնական տվյալներով՝ կինն իր երեխաների հետ նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее