▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք. Մայրը իր երկու երեխաներին ցած է նետել 4-րդ հարկից

Ռուսաստանի Դաշնության գյուղերից մեկում ապրող բնակիչերից մեկը` 36-ամյա Միլա Ակսակովան, օրերս իրենց շենքում բռնկված հրդեհի պատճառով ստիպված է եղել իր 2 երեխաներին` 4-ամյա Վանյային ու 13-ամյա Նատալյային, նետել 4-րդ հարկի պատուհանից: Փորձելով փրկել երեխաներին՝ մայրը նրանց դուրս է նետել պատուհանից, իսկ հարևաններն էլ մեծ սավան են պահել՝ երեխաներին բռնելու համար։ Իսկ Միլան տվյալ պահին վախենալով, որ սավանը չի դիմանա իր մարմնի ծանրությանը, չի ցատկել՝ սպասելով հրշեջներին։ Բարեբախտաբար, ամեն ինչ հաջող է անցել, և երեխաներն ու իրենց մայրիկն այժմ ողջ և առողջ են։ Դեպքի վայր ժամանած հրշեջները փրկել են ևս 140 բնակչի։ Արդեն կրակը հանգցնելուց հետո հրշեջ ծառայության աշխատակիցները նշել են, որ երեխաների մայրը խելամիտ որոշում է կայացրել, քանի որ նրանք չեն բացառել, որ փոքրիկները կարող էին ծխախեղդ լինել։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее