▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը մի խումբ արշավականների հետ Քարե լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս խնդիրներ են ունեցել

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության և Աշտարակի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ 10-ից ավելի քաղաքացիներ Քարե լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս են եղել, երբ նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար անհրաժեշտ է բժիշկների և փրկարարների օգնությունը։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։20-ի սահմաններում այդ քաղաքացիները, ովքեր արշավականներ են եղել, հայտնվել են փրկարարների տեսադաշտում, որից հետո փրկարարները մոտեցել են նրանց և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ու այս պահին էլ խմբի բոլոր անդամներին ուղեկցում են անվտանգ վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խմբի մեջ են հայտնի դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու նկարիչ Կարեն Արայանը։  Նշված դեպքի մասին տեղեկացվել է արդեն ոստիկանության Աշտարակի բաժնում։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее