▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Panorama.am-ը գրում է, որ ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը»:

Այդ մասին տեղեկացրել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Արտակ Բուդաղյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ եղբորից՝ Ավետիք Բուդաղյանից, տեղեկանալով  Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծելու մասին,  մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

 

Մանրամասներն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее