Հայաստանն այսօր արտագաղթի առումով ծայրահեղ վիճակում չէ: Այսօրվա ասուլին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա անելիքներ դեռ շատ կան անելու, սակայն վիճակը ծայրահեղ կոչելը ճիշտ չի լինի:
Հիշեցնենք, որ միայն այս տարվա առաջին երեք ամսում արտագաղթել է 35 հազար 500 հոգի: ԱՎԾ-ն տվյալներով` ՀՀ-ից հեռացել է 259 հազար 210 և վերադարձել 223 հազար 710 ՀՀ քաղաքացի:
Նկատենք, որ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները մոտ 10 հազարով գերազանցել են նախորդ տարվա տվյալները. 2012թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից հեռացած ու երկիր ժամանած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է -25 հազար 394 մարդ: