«Հայաստանում ստեղծված «գաղջ մթնոլորտի» պատճառով վերջերս երկիրը լքած՝ 25 տարվա գիտնական, հոգեբանական գիտությանների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանի խոսքերով՝ արտագաղթի հիմնական պատճառը մարդկանց սոցիալական վիճակը չէ, ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը։ Ինքը՝ Վահան Ղույումչյանը, հնարավորություն ունեցել է ավելի վաղ հեռանալու՝ մասնագիտական վերապատրաստումների առիթներով, բարեկամների հրավերներով, բայց չէր լքում երկիրը՝ հավատալով, որ մեր ժողովրդի ոգին բարձր է, և նա ձգտում է անկախ պետականություն կերտել, ու դա նաև իր երազանքն էր։ Բայց երբ հասկացավ, որ ժողովուրդն իրեն կամավոր ստրկաթյան է մատնել, երկրից հեռանալը գիտնականի համար դարձավ անխուսափելի։ «Եթե ես զգայի, որ ժողովուրդը ինքը չի ուզում ստրուկ լինել, ես էլ կմնայի, էստեղ սոցիալական խնդիրները էդքան կարևոր չեն։ Եթե զգայի, որ ժողովուրդը ինքը ուզում է պայքարել, չի հարմարվում էդ ստրուկի վիճակին, ես հաստատ չէի գնա՝ թեկուզ օրվա հաց չունենայի ուտելու։ Բայց տեսնում էի, որ իմ միջավայրը, իմ շրջապատը ուրախանում է իր ստրկությամբ, ես հոգեբանորեն արդեն շատ խորը դիսկոմֆորտ էի ապրում»,– թերթի փոխանցմամբ ասում է գիտնականը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում