ESem.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել Հայաստանի սահմաններից այն կողմ ապրող ու ստեղծագործող հայ հայտնիներին:
Երգիչ Միստր X-ը՝ Արթուր Հակոբյանը, արդեն 2 տարի է, ինչ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայաստանից տեղափոխվելը ճակատագրական էր երգչի համար: Օվկիանոսից այն կողմ նա գտավ իր կեսին: Տարեվերջին տեղի կունենա նրա ու հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի պսակադրությունը: Օտար ափերում էլ Արթուրը շարունակում է ստեղծագործել, ապրել բեմական կյանքով:
Վերջին տարիներին հայկական մի շարք հումորային նախագծերից հայտնի դարձած Մարիամ Մելիքյանն ամուսնությունից հետո կողակցի՝ Գոռի հետ տեղափոխվել է Եվրոպա: Անգլիայում բնակվող դերասանուհին իր առօրյան նվիրել է ընտանիքին ու առաջնեկին, որ լույս աշխարհ կգա նոյեմբերին:
Ճակատագրի հետևից գնալով՝ երգիչ Նորոն հասավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ բնակվում է կնոջ և որդու հետ: Հայրրենիքից շատ հեռու երգիչը շարունակում է զբաղվել իր սիրելի գործով՝ երգում է ակումբում, նոր երգեր ու տեսահոլովակներ ձայնագրում: Օրեր առաջ տեղի ունեցավ նրա նոր՝ «Ամենալավ հարսը» երգի տեսահոլովակի պրեմիերան:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Արտագաղթած հայտնիները (մաս 1)