▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արտագաղթ է սկսվելու` անխուսափելի». Նարինե Մանուկյան

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մա՞րդ, թե…
Ասում են` մութ ժամանակներում ավելի տեսանելի են լուսավոր մարդիկ և դա ճշմարտություն է:
Ես տեսնում եմ շա՜տ լուսավոր, հարեհաս, անշահ նվիրված մարդկանց, գիտեմ, թե ինչքան են հոգնել, մաշվել, անգամ երբեմն էլ հիասթափվել, բայց չեն տրտնջում, կանգ չեն առնում, որովհետև իրենց կարիքն ուղղակի կա՛ ու վերջ:
Բայց տեսնում եմ նաև հակառակը՝ քաղքենի, անաստված, փողապաշտներին, ովքեր հեռավոր գյուղի կամ թեկուզ քաղաքի իրենց կիսափլված տունը տալիս են անելանելի վիճակում հայտնված, տնավեր եղած մարդկանց՝ եռակի, քառակի թանկ գնով. մեծամասամբ երկրում էլ չեն, բայց կապ չունի, վարձը վերցնում են քառակի ավելի:
Ես հասկանում եմ, որ բոլորն էլ ուզում են ապրել, լավ ապրել, բայց 2 ամիս առաջ ախր այդ տները կամ դատարկ էին, կամ էլ վարձով տալը անհնարին էր անգամ ամենացածր գնով:
Ամիսներ անց էլի դատարկ են լինելու, որովհետև մարդիկ չեն կարողանալու վարձը վճարել ու դուրս են գալու երկրից կամ էլ այլ ելքեր են փնտրելու:
ԱՐՏԱԳԱՂԹ Է ՍԿՍՎԵԼՈՒ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
Բա հետո՞, մարդը ե՞րբ մեռավ մարդկանց մեջ, շատ էլ, որ անտերություն է, քաոս, ոչինչ չի վերահսկվում, բացի սոցցանցերի գրառումներից, ուրեմն պետքա դադարեք մարդ լինել ու դառնաք անհոգի տավարացունե՞ր.
Ախր բումերանգի չգրված, բայց ամենաճգրիտ օրենքը դեռ ոչ ոքի չի շրջացել, լավ կերաք էդ փողը, մի քիչ էլ ձեր անպետք գոյությունը քարշ տվեցիք, բա հետո՞՞՞՞:
Էս խոսքս լավ հիշեք, օրը կգա ու մի բաժակ պարզ ջուրը ձեզ համար կդառնա անկատար երազանք. չկասկածեք: Վերահսկե՛ք ոլորտը, դադարեցրե՛ք էս անտանելի ամենաթողությունը:
Մեղք են մարդիկ, դժոխքի միջով են անցել ու հիմա էլի մի ուրիշ, անելանելի վիճակում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее