Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը Հայաստան է եկել և Երևանում ծաղիկներ է բաժանել ցուցարարներին: Նշենք, որ դերասանուհին բավականի ակտիվ էր` կապված վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի հետ: Նա մի քանի անգամ հայ ժողովրդին ուղղված կոչերով է հանդես եկել. «Ես ուրախ եմ, որ դուք միասնական եք և շարժվում եք Երևանի փողոցներով, կամուրջներով ու հնչեցնում ձեր պահանջը: Ես և Սփյուռքի իմ ընկերները կիսում ենք ձեր պահանջները»։
Տեսանյութը՝ Սեդա Գրիգորյանի
Կարդացեք նաև` Կաղաչեմ տղերք, ժողովուրդ, այս անգամ գոնե ստացվի. Արսինե Խանջյան