▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Լևոնյանը գաղտնի ամուսնացե՞լ է

Դերասան Արսեն Լևոնյանը տևական ժամանակ է, ինչ ընտրյալ ունի: Նրա սիրելին Նոնա անունով մի աղջիկ է, ում հետ, ըստ շրջանառվող լուրերի, Արսենն ապրում է քաղաքացիական ամուսնությամբ:

Խոսակցությունների իսկությունը պարզելու համար BlogNews.am-ը խոսեց դերասանի հետ, ով ասաց, որ չի ապրում իր սիրելիի հետ: Հարցին՝ առաջիկայում պատրաստվո՞ւմ է օրինականացնել հարաբերությունները նրա հետ, Արսենն արձագանքեց. «Դա գաղտնի ինֆորմացիա է, հատկապես՝ լրագրողներից»:

Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը՝ Արսենն ասաց, որ  այժմ հանգստի փուլում է, քանի որ մինչ այս աշխատել է ծանրաբեռնված գրաֆիկով, ինչից  հոգնել է:  Դերասանը դժվարացավ նշել, թե որքան կտևի դադարի փուլը:

 

Աղբյուր`  

Աղբյուր`BlogNews

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее