▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշակ Սարգսյանի «Երազ երազի մեջ» ցուցահանդեսը՝ Վենետիկում

Վենետիկի Palazzo Pisani Revedin-ում  բացվել է Արշակ Սարգսյանի «Երազ երազի մեջ» ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Անտիկյան ցուցասրահն ու Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։

Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 5-ը՝ ժամը 10:30-13:30 և 14:30-18:00 ( երկուշաբթի՝ փակ):

Հիշեցնենք, որ անցած տարի Իտալիայի  Աոստա քաղաքի Սեն-Բենին կենտրոնում տեղի էր ունեցել Արշակ Սարգսյանի  «Հրեշտակներ և դևեր» խորագրով ցուցահանդեսը։

Արշակ Սարգսյանն, արվեստագետների խոսքով, դասական աշխարհի ոգին համադրում է ժամանակակից տարրերի հետ՝ ստեղծելով սյուրռեալիստական ​​կերպարներ՝ իրականության և երևակայության միջև։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее