▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշակ Սադոյանը մնացել է ժամանակի ու իրեն տրված սոցիալական պատվերների գերության մեջ

Արշակ Սադոյանն իսկապես մնացել է ժամանակի ու իրեն տրված սոցիալական պատվերների գերության մեջ... Այս մարդն օֆշորի մասին գրելիս կամ խոսելիս՝ Լևոն Տեր-Պետրոսյանին է հիշում, Վերահսկիչ պալատի բացահայտումների մեջ տեսնում Ռոբերտ Քոչարյանի ,,ներկայությունը,,... Առաջ չի գալիս այս մարդը:

Լավ է, որ էլ չի գոռում ,,մազութը լափելու,, մասին: Իսկ ինչու՞, ասենք, գազը լափելու, պետական բյուջեի միջոցները լափելու մասին չի խոսում... Կամ դեռ չի հասկանում կատարվածը, քանի որ ծերացել է, կամ էլ պատվեր չեն տվել...

Ստացվում է, որ եթե, ասենք, Հակոբ Սանասարյանն ու այլք առանց գրանտի Հայաստանն ու նրա բնությունը չեն սիրում, այնպես էլ Արշակ Սադոյանն առանց սոցիալական պատվերի չի գոռում, թե՝ հասեք, կերան, լափեցին... Ու Լափողներն էլ միայն ու միայն ,,նախկիններն,, են: Իհարկե, չենք ասում, թե խեղճ Արշակը հացից կտրվի ու ներկաներին քննադատի, բայց կարող է, չէ, ասենք, Գեղամյանի նման, ներկաներին քննադատի՝ վաղօրոք նրանց հետ համաձայնեցնելով քննադատական տեքստերը...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее