Ըստ տեղեկությունների` արքայազներ Չարլզը և Ուիլյամսն ապրիլի 24-ին կայցելեն Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտում (Դարդանելի օպերացիա) տարած հաղթանակի հոբելյանական 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ ներկ են լինելու մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից տվյալ միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս մերժել էր հրավերը` նշելով, որ այդ միջոցառումն ընդամենը համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ է:
Նշենք նաև, որ որպես հետգրություն Սերժ Սարգսյանը գրել էր, որ դեռևս մի քանի ամիս առաջ նա հրավիրել էր Ռեջեփ Էրդողանին Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը և ավելացրել, որ Հայաստանում ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու: