«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը նշանակման օրվանից ակտիվ հանդիպումների մեջ է՝ ընդունում է միջազգային կառույցների ներկայացուցիչներին, միաժամանակ նոր նշանակումներ է անում եւ փորձում իր ղեկավարած բարդ գերատեսչությունում ինքնահաստատվել։
Սակայն ամենադժվարն այս համակարգում Դատական ակտերի հարկադիր ծառայությունն է՝ Միհրան Պողոսյանի ղեկավարությամբ։ Թեեւ լավատեղյակներն ասում են, որ նոր նախարարի «թրի տակով» չի անցնում անգամ մեղմ ու ինտելիգենտ պաշտոնյայի համարում ունեցող, ծնունդով արարատցի Արթուր Օսիկյանը, ով ղեկավարում է Քրեակատարողական վարչությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում