▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության փոխնախարարը թաքցնո՞ւմ է ունեցվածքը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը դեռեւս ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017 թվականի հայտարարագիրը: Մինչ այդ, նրա՝ 2016 թ. հայտարարագրից պարզ է դառնում, որ փոխնախարարի եկամուտը միայն ստացած պետական աշխատավարձն չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա որպես եկամուտ հայտարարագրել է ոչ միայն իր ամսական 608 հազար դրամի չափով աշխատավարձը, այլեւ վարձակալության դիմաց ստացված 2 մլն 400 հազար դրամի չափով վճարը։ Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ։

Ի դեպ, տեղեկացնենք, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունի Սերգեյ Խաչատրյանը։ Նշենք, որ Ս. Խաչատրյանը նախարար Ալթունյանի համակուրսեցին է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее