▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարը կարող է փոխվե՞լ. Նոր հավակնորդ է հայտնվել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության փոփոխությանն ընդառաջ, պաշտոնների նոր հավակնորդներ են ի հայտ գալիս: Նրանցից ոմանք անգամ իրենք են լուրեր տարածում, թե նշանակվելու են այս կամ այն պաշտոնում:

Նրանց թվին է պատկանում նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, որը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է:

Նա իր մտերիմներին ասել է, թե առողջապահության նախարարի պաշտոնում քննարկում են նաեւ իր թեկնածությունը, եւ անգամ կարծիք է հայտնել, որ եթե ժամանակին իր մտերիմ Արմեն Մուրադյանին վստահել են այդ պաշտոնը, ինչո՞ւ չեն կարող այս փուլում էլ իրեն վստահել:

Չնայած, ասում են, որ վարչապետի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանը որոշել է մինչեւ տարեվերջ որեւէ փոփոխության չգնալ կառավարության կազմում, եթե փոփոխություններ արվեն, ապա կփոխվեն միայն երկրորդ էշելոնի պաշտոնյաները՝ փոխնախարարներ, վարչության պետեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее