ESem.am-ը գրում է, որ դերասան, հումորիստ Արմուշը՝ Արման Խաչատրյանը, իրեն փորձել է նոր ժանրում և նկարահանվել է հեռուստասերիալում: «Վիտամինցի» Արմուշը ներկայանում է USArmenia-ով հեռարձակվող «Բախտաբեր» հեռուստանովելում:
«Սերիալում նկարահանվելու առաջին փորձս է: Որոշեցի ոճային փոփոխության գնալ. ուզում էի փորձել ինքս ինձ, քանի որ հումորային ժանրում կարող ես իրավիճակը չափազանցնել, հասցնել գրոտեսկի, իսկ դրամատիկ տեսարանում պետք է ավելի «կենդանի» խաղաս ու ներկայացնես, այն, ինչ կա»,-ESem.am-ին ասաց Արմուշը՝ նշելով, որ սկզբնական փուլում անցումը մի փոքր բարդ էր իր համար:
«Ես 8 տարի ներկայացել եմ հումորային ժանրում և անցումը չէր կարող միանգամից լինել, բայց երկրորդ, երրորդ նկարահանումից հետո բռնեցինք այդ ճանապարհը»,- ասաց դերասանը: Ըստ նրա՝ շատ լավ գեղարվեստական սցենար է գրվել, չկա բրազիլական, մեքսիկական սերիալների շունչը: Արմուշի գնահատմամբ՝ ֆիլմի դրական կողմերից մեկն էլ ստեղծագործական թիմն է՝ դերասանները, ռեժիսորը, պրոդյուսերը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Անժելա Սարգսյանի, Սոս Ջանիբեկյանի, Սարգիս Գրիգորյանի և այլոց մասնակցությամբ նոր սերիալի առաջին մասը
Անժելա Սարգսյանի, Սոս Ջանիբեկյանի, Սարգիս Գրիգորյանի և այլոց մասնակցությամբ նոր սերիալի 2-րդ մասը