▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմինե Գրիգորյանը ծնունդին տղամարդ էր նվեր ստացել...Աստղային նվերներ

Աստղային նվերներ Lexus-ից ու  Audi-ից մինչև տղամարդ

 

Ասում են նվերները լինում են թանկ երկու առումով` թանկ իքնարժեքով և իր նշանակությամբ: Հետաքրքի՞ր է ինչ նվերներ են ստանում մեր երկրի ճանաչված դեմքերը, ուրեմն առաջ…

 

Կոլյա Եղիազարյանը («Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Ֆելիքսի դերակատարը), բավականին տաղանդավոր դերասան է : Վերջինս շատ է սիրել ու այսօր էլ մեծ սեր ունի երջանկահիշատակ և ՀՀ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ` մեծ դերասանի արվեստի նկատմամբ:

Այն հարցին, թե , որն է կյանքում Կոլյայի ստացած նշանակությամբ կարևոր նվերները, վերջինս պատասխանեց, որ դրանք եղել են երկուսը, առաջինը Խորեն Աբրահամյանի նկարը, ստացել է 18 տարեկանում, իր քրոջ կողմից: Նկարը պատկանել է Սամվել Սևադայի վրձնին: Իսկ երկրորդը նույնպես Խորեն Աբրահամյանի նկարը, բայց այս անգամ նվերն եղել է իր հարսնացուի կողմից:

Ինքնարժեքով թանկ նվերների շարքում Կոլյան առանձնացրեց ամենաթանկ նվերը հոր կողմից ` Lexus GX 470:

 

Սիրված և տաղանդավոր երգչուհի Արմինե Գրիգորյանին, ասացի հոդվածի թեման և հարցրեցի, թե որն է կյանքում ձեր ստացած նվերները` թանկ իր նշանակությամբ և թանկ ինքնարժեքով , Արմինեն մի պահ ժպտաց և պատասխանեց, որ և նշանակությամբ և ինքնարժեքով իր համար ամենաթանկ նվերը վերջինս ստացել է 2005 թվականին իր ծննդյան օրը, ընկերները նրան նվիրել են շատ գեղեցիկ և երիտասարդ տղամարդ, պարանոցին էլ  բանտ կապած: Ու վերջում ասաց, որ այդ նվերն երբեք չի մոռանա:

 

Երգչուհի Սիդնին, ում առավել հայտնություն բերեց, Արսեն Սաֆարյանի հետ          «Դու իմ կողքին ես» դուետը ունեցել է ևս մի քանի այլ տեսահոլովակ: Սիդնին գեղեցիկ երգչուհի է , իսկ գեղեցկությունը միշտ է գնահատվում, գնահատվում նաև նվերների տեսքով: Սիդնին նշեց, որ նվերներ շատ է ստանում , ընկերների, հարազատների կողմից, բայց վերջին շրջանում նշանակալի և թանկարժեք նվեր, նվիրել է իր հայրը Audi Q 7 ավտոմեքենա: Բարի երթ Սիդնի:

Զրուցելով Արմինկայի հետ պարզ դարձավ, որ Արմինկան էական նշանակություն չի տալիս նվերի արժեքին, բայց նա  ինչպես սիրում է ստանալ նվերներ, այնպես էլ նվիրել այնպիսի նվերներ ինչպիսին կցանկանար ստանալ նաև ինքը: Չնայած մեր պնդումներին, որ Արմինկան նշի իր ստացած նվերներից ամենաթանկը գումարային տեսանկյունից Արմինկան միևնույն է հրաժարվեց պատասխանել, շեշտելով ևս մի անգամ , որ իր համար նվերի արժեքը էական նշանակություն չունի: Իսկ այն հարցին, թե որն է նրա ստացած նշանակալի նվերը, վերջինս պատասխանեց, որ այն իրեն պարգևել  է Ատված, դա իր որդին է ` Ալեքսը:

 

Հեղինակ` Դավիթ Պոլոյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее