Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջնորդությամբ է այժմ դասավանդում Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` Աժ ընտրություններից հետո, երբ պարզ է դարձել, որ Մարտիրոսյանն այլևս պատգամավոր չէ, Աշոտյանի միջնորդությամբ վերականգնվել է բուհում որպես դասախոս: Սակայն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Ես 1995 թվականից եմ այդ բուհում դասավանդում: Դասախոս ընդունվել եմ այն ժամանակ, երբ որ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Աշոտյանը հաստատ այդ ժամանակ դեռևս ո՛չ նախարար էր, ոչ իմ ընկերն էր, ոչ իմ գործընկերը: Ես իրեն որպես անձնավորություն հարգում եմ, ցավում եմ, որ ինքը նման կուսակցական գործընկերներ ունի: Հուսով եմ, որ երբևէ այդ ապաքաղաքական տարրերից ՀՀԿ-ն կմաքրվի, և իմ գործընկերը կկարողանա շատ ավելի հանգիստ գործունեություն ծավալել»:
Արմեն Մարտիրոսյանը ֆիզկուլտ ինստիտուտում դասավանդում է Արմեն Աշոտյանի միջնորդությա՞մբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet