«Մեր աղբյուրները պնդում են, որ Արտակարգ իրավիճակների գործող նախարար Արմեն Երիցյանը վստահ չէ, թե կնշանակվի միացյալ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար, կամ էլ նշանակվելուց հետո երկար կմնա այդ պաշտոնում: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում այս նախարարության կառուցվածքի մեջ է մտնելու նաև ոստիկանության մի հսկայական մասը, և Երիցյանը կասկածներ ունի, որ նման զարգացման դեպքում նախարար է դառնալու ոստիկանության գործող պետ Վլադիմիր Գասպարյանը: Մեր տեղեկություններով, սակայն, գոնե մոտ ապագայում ոստիկանության կառուցվածքի և կարգավիճակի հետ էական փոփոխություններ տեղի չեն ունենալու: Նման բան կարող է տեղի ունենալ 2015-ի երկրորդ կեսին»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում