«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ հինգ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո բժիշկ, պրոֆեսոր և պատգամավոր Արմեն Չարչյանը դեկտեմբեր ամսին ազատ արձակվեց` Սահմանադրական դատարանի որոշման հիմքով: Երեկ նա եկել էր խորհրդարան՝ աշխատանքի։ Չարչյանն իրեն լավ է զգում, կալանավայրում էլ, չհաշված առողջական վիճակի վատթարացումը, իրեն վատ չի զգացել։ Անվանի պրոֆեսորին «Վարդաշեն» ՔԿՀ-ում թե՛ քրեական հեղինակությունները, թե՛ շարքային կալանավորները, թե՛ ՔԿՀ աշխատակիցները լավ են վերաբերվել։ Քրեականներից պակաս «հեղինակություն» էլ չի եղել ինքը՝ Չարչյանը, որն անգամ իր «կլիչկան» է ունեցել գաղութում՝ «Պրոֆեսոր»։ Արմեն Չարչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ընդգծված հարգալից են վերաբերվել, որի պատճառը նաև այն է եղել, որ կալանավորների և ՔԿՀ աշխատակիցների մեջ եղել են անձինք, որոնց ընտանիքի անդամներին ու մերձավորներին ինքը ժամանակին բուժած է եղել։ Բայց ասաց, որ իր համար որևէ արտոնություն կամ բացառություն չեն սահմանել ՔԿՀ-ում, պարզապես լավ են վերաբերվել՝ զուտ անձնապես»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
Արմեն Չարչյանն իր «կլիչկան» է ունեցել գաղութում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet