«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր սպասվում է, որ երեկոյան կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում վերջնականապես ճշգրտվելու են իշխանական նոր կոալիցիայի հետ կապված հարցերը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ի վերնախավը որոշել է ընդունել ՀՅԴ-ի առաջարկները եւ պայմանները: Ուստի «Ժողովուրդ»-ը ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանից փորձեց պարզել, թե արդյոք հնարավոր է՝ ՀՀԿ ԳՄ նիստին ներկա լինեն Դաշնակցության ներկայացուցիչները: Ի պատասխան մեր հարցի՝ Վարդանյանն ասաց. «ՀՀԿ-ի նիստին մենք ինչ գործ ունենք:
Ով է ասել, որ կոալիցիայի մասին քննարկում է լինելու այնտեղ»: Ի դեպ, երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ Դաշնակցությունը ցանկանում է, որ իրենց տրվող պորտֆելներից մեկը լինի ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը, եւ ՀՀԿ վերնախավը համաձայնել է այդ պայմանի հետ: Այլ կերպ ասած՝ Արմեն Աշոտյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին: Սակայն նա երեկ մեկնել է Բրյուսել՝ ԵԺԿ նիստին մասնակցելու: Ստացվում է՝ մարդը երկրից ոտը քաշեց՝ պաշտոնը ձեռքից տարա՞ն: Սիրուն չէ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: