Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը երեկ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ առաջիկայում հնարավոր է նշանակվի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:
Նա ասել է, որ այդպիսի առաջարկ չի ստացել:
«Որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև որևէ առաջարկ չեմ ստացել: Այս պահի դրությամբ չեմ կարող հերքել կամ հաստատել, քանի որ պարզապես չկա նման առաջարկ»,-ասել է նա՝ դժվարանալով պատասխանել՝ թե առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞, թե կմերժի այն:
«Գիտեք, այս պարագայում առավելևս ճիշտ չէ «եթե»-ով խոսելը»,-ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: