▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով որպես կասկածյալ ձերբակալվել է նրա որդին

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը բացահայտվել. 1 անձ ձերբակալվել է:

Շամշյան.com-ը գրում է, որ կայքի  տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է՝ Նորիկ Մանուկի Սիմոնյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորայրի հետ դին կապել են երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել են դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է նաև սպանվածի կինը: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքը՝ կացինը, որով սպանվել է Մ. Սիմոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее