«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը խստորեն հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին վերականգնել համայնքի բյուջեն:
Վերջինս խնդրել է գումարը վերադարձնելու հնարավորություն տալ, իսկ մարզպետ Գագիկ Միրիջանյանը պնդել է մինչև տարեվերջ պակասորդը վերականգնելու պահանջը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետը բիզնեսների տեր է, սակայն հարկեր չի վճարում իր բիզնեսների, այդ թվում՝ սեփական հյութերի գործարանի համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: