▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Սահակյանի դիրքերը վատանում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի դիրքերը օրըստօրե վատանում են Աջափնյակ համայնքում, որտեղ առաջադրված է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Փոխարենը, ԴԱՀԿ նախկին աշխատակից, ՀՀԿ-ական Տավրոս Գեւորգյանն է լավացրել իր դիրքերը։ Մինչեւ վերջերս Արման Սահակյանը ծեծով, բռնություններով իր ձեռքում է պահել ամբողջ ընտրատարածքը եւ չի թողնում, որ Տավրոս Գեւորգյանը նույնիսկ նորմալ շտաբեր բացի։

Սակայն խնդրի կարգավորմանը լծվել են նորադուսցի քրեական աշխարհում հայտնի Ալիկն ու Արոն, եւ Տավրոս Գեւորգյանի դիրքերը միանգամից կարգավորվել են։ Արման Սահակյանի վիճակը գնալով վատանում է նաեւ ԲՀԿ թեկնածու Վահան Խաչատրյանի՝ Չերիի Վահանին մարտի 16-ին ծեծի ենթարկելուց հետո։ Միջադեպի հաջորդ օրը Սերժ Սարգսյանն անձամբ էր հանդիպել Գագիկ Ծառուկյանի ն ու խոստացել, որ ինքը կպատժի Արման Սահակյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее