▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արջի ու կնոջ մենամարտում հաղթել է Ռինդի բնակչուհին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Արմնյուզ հեռուստաընկերությունը ներկայացրել է դեպքի մանրամասները, մասնավորապես, նշելով,  որ այն, ինչ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի բնակչուհի Սիրանուշ Վարդանյանի հետ քաղաքաբնակները միայն սարսափ ֆիլմերում են տեսել: Հսկա արջը գյուղից ոչ հեռու դաշտում հարձակվել է բանջար հավաքելու գնացած կնոջ վրա:

Սիրանուշ Վարդանյանն առաջին պահի շոկը հաղթահարել ու կարողացել է ազատվել արջից: Թեւի կոտրածքից բացի արջի հետ պայքարը հետք է թողել նաև կնոջ որովայնին: Առաջին օգնությունը նրան ցույց են տվել համագյուղացի կանայք, հետո տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ապա Արտաշատի հիվանդանոց: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее