Հերթական հումորային գրառումը «Կույս կանանց միավորում» ՀԿ ֆեյսբուքյան էջից.
«Հարգելի սիրելիներ, հայու գենետիկ ամրոցում ցնծույթ է հյուծվում։ Վճռական կերպով կկայանա տիեզերահռչակ ճատրակորդ Լևոն Արոնյանի գենային համադրումը՝ պատմական հայրենիքի սուրբ հողի վրա։ Սիրելի Լևոն, «Կույս կանանց միավորումը» մաղթում է հոգու ճիչ, ոգու ոստյուն և գերազանց կոստյում հարսանյաց թփուտներով։ Հայու էթնոգենիկ կայանատեղիում միշտ էլ ամբարվել են որոտընդոստ քուլաներ։ Արիանան եկավ, և ծփաց Ծոփքը։ Հրեղեն երջանկության ծնծղաներ թող ղողանջեն ի լուր հայու ձիրք իսկույն։ Եկենք բոլորս միասին կեցցենք և մի պահ մտածենք ազգի մասին»։