▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արի տուն»-ը համոզիչ կլիներ եթե Հրանուշ Հակոբյանը գնար իր Սարուխանը շենացներ. պետությունը միայն մայրաքաղաքով չէ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երկու խոսք «Արի տուն»  կոչի մասին

Համահայկական ոչ մի ծրագիր, ոչ մի նախագիծ չի կարող իրականություն դառնալ, քանի դեռ յուրաքանչյուրս և հատկապես այդ ծրագրերի հեղինակներն ու գովերգողներն ունեն այդ ծրագրերն իրենցից զանց անող, իրենց չմասնակցությունը պատճառաբանող, իրենց «նրբացուցիչ դեպք հանցանացները»:

Հնդկաստանը չէր անկախանա, եթե Մահաթմա Գանդին իր «ոչ բռնի դիմադրության» գաղափարի տարածման համար ցուպը ձեռքին չշրջեր ողջ Հնդկաստանով, Իսրայել պետությունը չէր կայանա, եթե պետականության ստեղծման գաղափարի ջատագովներն իրենց անձնական օրինակով չխրախուսեին եբրայեցիների դարձը պաղեստին…

Նույնն է նաև մեր «Արի տուն» պարագայում: Որպեսզի այն համոզիչ, հասկանալի և օրինակելի դառնա արտաքին սփյուռքի մեր եղբայրների և քույրերի համար, այս ծրագրի հեղինակները պիտի սկսեն զբաղվել մարզերից Երևան տեղափոխված մեր հայրենակիցներին իրենց հայրական տները վերադարձնելու, մեր  «ներքին սփյուռքը»  լուծելու խնդիրներով: Եվ այս գործընթացը նրանք պիտի սկսեն ԻՐԵՆՑԻՑ:

Հավատացեք, առանց հեգնանքի եմ ասում...
Որքան համոզիչ կլիներ «Արի տունը», եթե Հ. Հակոբյանն առաջինը ինքը վերադառնար իր հայրենի Սարուխանն ու շենացներ, օրինակելի մի համայնք դարձներ այն: Գերագույն արժեք կստանար այդ ծրագիրը, եթե իրենց պետական ծառայություններն ավարտած Հանրապետությանս նախագահները, վարչապետերը, մեր բարձրաստիճան զինվորականներն ու քաղաքական գործիչները ազատագրվեին անպայման Երևանում բնակվելու, այնտեղ ապարանքներ կառուցելու այս հիվանդագին մոլուցքից ու վերադառնային իրենց փոքր հայրենիքները, իրենց Հայրական տները, շենացնեին ու հզորացնեին մարզերը:

Պետությունն իր մայրաքաղաքով չէ որ պետություն է, այլ իր մարզերով ու գյուղական համայնքներով: Հիշենք Բագրատունյաց թագավորության անկման ու Անիի կործանման պատմությունը: Պատմությունը սովորություն ունի կրկնվելու, եթե նրանից դասեր չեն քաղված:

 Արտաշես Փափազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее