▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՐԻ ԱՄՈՒՍՆԱՆԱՆՔ»-Ի ՊԱՏՈՒՀԱՍԸ...

Զարմանում եմ՝ ինչքան կարող է «մարդկային տաղտկալի միտքը» առաջ գնալ և խեղաթյուրել արդեն իսկ բարձրունքի չհասած հեռուստաալիքները: Այս անգամ ուզում եմ խոսել «արի ամուսնանանքի» մասին: Կարծում եմ՝ շատերը, գոնե մեկ անգամ ծիծաղելու համար, տեսած կլինեն այդ խեղկատակությունը: Մինչև այսօր զարմանում եմ, թե ինչպես Տիկին Ջուլիան և Սոֆին՝ այդ տաղանդաշատ մարդիք, մնում և շարունակում են վարել այդ ծրագիրը: Հավաքվում են «ինչոր» մարդիք և դատարկաբանությունների ընթացքում ընտրում են զույգեր: Հաղորդման ընթացքում լինում են ծաղրանքներ, ավելին կասեմ, մարդիկ գալիս են հենց իրենց ծաղրելու համար: Անդրադառնամ այսպես ասած հաղորդման «աստղագուշակին»: Մի խեղկատակ կին գրքի ստանդարտ և միատիպ գրվածքներով բնութագրում է մարդկանց: Նայում ես և ծիծաղում, թե ինչպես են մարդիք ընդունում նրա ասածները: Չգիտեմ: Իսկապես ծանր է մեր հեռուստաընկերությունների վիճակը, որ թույլ են տալիս՝ այդպիսի հաղորդում եթեր դուրս գա:

 

ԳՈՌ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՆԸ` ֆեյսբուքյան իր էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее