▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյոք Սերժ Սարգսյանն իրավասո՞ւ է կասեցնել ՀԾԿՀ որոշումը. «168 ժամ»

«Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածով, որում հանրապետության նախագահին վերապահված չէ անկախ կարգավորող մարմնի կողմից ընդունված իրավական ակտերը կասեցնելու լիազորություն: Այդպիսի իրավասությամբ Հայաստանի Հանրապետության նախագահն օժտված չէ»,- այս մասին «168 ժամ» թերթի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ նախագահն իրավասո՞ւ է կասեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

Նորայր Նորիկյանի խոսքով՝ ընդունված որոշումը կարող է կասեցնել տվյալ հանձնաժողովը՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների համաձայն:

Նշենք, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով, ընդ որում հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:

Ըստ օրենքի՝ հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «168 ժամ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее