Արդվիում դեմ են գյուղի հարակից տարածքում ոսկի-բազմամետաղային հանքի գործարկմանը: Իրենց դեմ լինելը արդվեցիները վերջին ամիսներին արտահայտում են ամենատարբեր եղանակներով:
Որպես բողոքի ակցիայի շարունակություն երեկ արդվեցի երիտասարդները բարձրացել են գյուղին կից Շեկաղբյուրի լեռնագագաթի լանջերն ու հողով լցրել այդ տարածքում հանքը գործարկել ցանկացողների փորած փոսը:
Նշենք, որ ըստ վերջին տեղեկությունների, ոստիկաններն ու տեսուչները գնացել են Արդվի՝ հանքի համար փորված փոսը լցնելու հետքերով:
Տեսանյութը՝ Անկյուն գումարած 3-ի
Լուսանկարը՝ Հետքի