▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն փչացած հեռախոս ա դառնում․․․Տիգրան Ավինյան

Արդեն փչացած հեռախոս ա դառնում․․․Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունը բոլոր վարչական շրջաններից ստացել է շների զբոսայգի առանձնացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքների պատասխանները, այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց վարչության պետ Խորեն Գրիգորյանը: Վերջինը նշեց, որ Կենտրոն վարչական շրջանում նախատեսում են Օղակաձև զբոսայգում կառուցել շների համար առանձնացված զբոսայգին: Ավինյանն արձագանքեց՝ այդտեղ մեկ հատ ունենք, ենթադրվում է մեկ ա՞յլ հատվածում: Չստանալով սպառիչ պատասխան՝ փոխարենը շտկումների համար ժամանակ տալու խնդրանք, քաղաքապետը նշեց. «Ժողովո՛ւրդ ջան, արդեն տենց մի 4-5 ամիս ա՝ ժամանակը տրվում ա, ոնց որ արդեն փչացած հեռախոս եմ դառնում էլի էս հանձնարարականի մասով: Գնացե՛ք, գտե՛ք էդ տեղերը, որտեղ կնախագծենք ու կկառուցենք էդ շների զբոսայգին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее