▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն 6-րդ տարին է՝ վարչապետի ընտանիքը հրաժարվում է վճարել իմ շահաբաժինը. Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանում ձևավորվում է քրեական ենթամշակույթի «արդարադատություն»․
Հետևելով վերջին տարիների կրիմինոգեն իրավիճակին և վերլուծելով, մասնավորապես՝ հաճախակի կրկնվող դանակահարությունները, կրակոցների հետևանքով սպանությունները և հաջորդող վենդետաները, բերում են ծանր հետևության։ Եվ այն հետևանք է ոչ միայն դատաիրավական համակարգում վարվող աղետալի կադրային քաղաքականությամբ, հատկապես՝ անփորձ, ինքնահավան աղջնակներով համալրումը, այլև ամբողջ դատաիրավական համակարգը ներքաշված է քաղաքական գործընթացների մեջ, մասնավորապես՝ եկեղեցու նկատմամբ անմարդկային, հակահայկական ձևերով հետապնդումները, ընդդիմադիր քաղաքական գործիչների և ընդդիմախոսների վրա քրեական գործեր սարքել, մեկուսացնելը։ Իրավապահ համակարգը հանցագործության դեմ պայքարը մղել է երկրորդ պլան, իսկ արդարության և արդարադատության չգոյության դեպքում, համատարած գլուխ են բարձրացնում քրեական տարրերը, և տիրապետող են դառնում քրեական ենթամշակույթ կրողները (գողականները), որոնք էլ հաստատում են իրենց «արդարադատությունը», ինչին ժամանակին առերեսվել եմ քրեակատարողական հիմնարկներում։
Հիշում եմ՝ 2008-2009թթ-ին, երբ քրեակատարողական հիմնարկները լցված էին 100-ավոր քաղբանտարկյալներով, և իշխանությունները լկտի ձևերով փորձում էին կոտրել վերջիններիս՝ օգտագործելով քրեական տարրերին, բայց նրանց մեջ էլ գտնվում էին մարդիկ, որոնք զսպում էին մարդկային դեմքը կորցրած ոհմակին։ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում այդպիսին էր գյումրեցի Վարդանը՝ Մուլտը։ Նիկոլի կյանքը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դժոխքի էին վերածել և նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, որտեղ քաղբանտարկյալները ծանրակշիռ դիրք, հեղինակություն էին հաստատել։ Ցավոք, Նիկոլն այդ ամենից հետևություն չարեց, արդյունքում՝ երկրում ձևավորվում է գողական «արդարադատության» համակարգ։
Հ․ Գ․ Մարդիկ, դատաիրավական համակարգում չգտնելով արդարադատություն, դիմում են քրեական ենթամշակույթ կրողներին՝ գողականներին։ Արդեն 6-րդ տարին է՝ վարչապետի ընտանիքը, օգտվելով իրենց կարգավիճակից, հրաժարվում է վճարել իմ շահաբաժինը, հիմա գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, ևս 6 տարի և ավել անհրաժեշտ կլինի եվրոպական դատարանի վճռին սպասելը, այդ իսկ պատճառով մարդիկ դիմում են ավելի արագ, «արդյունավետ» լուծման, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող համակարգին, ինչը դառնում է որպես այլընտրանքային «արդարադատության» միջոց։ Նիկոլական «արդարադատության» համակարգի վճիռները, եթե քաղաքական պատվերով չեն, ապա հիմնականում ով շատ վճարեց սկզբունքով են ընդունվում, իսկ քրեական ենթամշակույթ կրողների որոշումները ևս գին ունեն։
Հ․Գ․ Անցած օրվա իմ ֆեյսբուքյան գրառումը՝ «Ազգային խայտառակություն» գլխագրով, կատաղեցրել էր թրքահպատակ զոմբիներին և ֆեյքերի ֆաբրիկատերերին, որոնք իրենց անպատասխանատու վարքագծով վտանգում են հանրային համերաշխությունը և մեր պետականության անվտանգությունը, ուստի ամեն գնով պետք է մեկուսացվեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее