▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարադատության նախարարի շքեղ տունը վարձակալում է ամերիկյան կազմակերպությունը

Գաղտնիք չէ, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված եւ նորանշանակ «օլիգարխների կառավարության» անդամների ներկայացրած հայտարարագրերին բնակչության մի ստվար զանգված թերահավատորեն է վերաբերում: Մարդիկ, թերևս,  վստահ են, որ հայտարարագրերում հաճախ  ձևական գրված տողեր են և իրականությունն այլ է` մանավանդ` քչերին կհամոզես, որ    ՀՀ 13-րդ կառավարության բոլոր նախարարներն ու վարչապետը միասին ունեն 2 միլիարդ 246 միլիոն 624 հազար 425 ՀՀ դրամ, 5 միլիոն 463 հազար 281 ԱՄՆ դոլար, 490 հազար 171 Եվրո և 300 հազար ռուսական ռուբլի: 

Ինչև` այսօր` նախարարներից մեկի`Հովհաննես Մանուկյանի մասին, ով, հիշեցնենք` մինչ նշանակումը Վրաստանում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպանն էր, իսկ դրանից առաջ էլ` 2005-2008-ին, Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահը:  

Հովհաննես Մանուկյանը հայտարարագրել է 490 հազար ԱՄՆ դոլար, 290 հազար Եվրո և 7 միլիոն դրամ. Հիշեցնենք, որ տվյալները բերվում են  կամ պաշտոնը ստանձնելու պահին ներկայացված հայտարարագրերից, կամ` դրանց բացակայության դեպքում` 2013-ի տարեկան հայտարարագրերից:

Այս պահին նպատակ չունենք պարզել, թե ինչպես կարող էր նախկին դեսպանը նման գումար վաստակել իր չոր աշխատավարձով, այլ ներկայացնել Հովհաննես Մանուկյանի եկամուտների այլ աղբյուրը, որը Երևանի Դեմիրճյան փողոցում նշված առանձնատունն է:

Asekose.am-ի տեղեկություններով` Դեմիրճյան 62 հասցեում գտնվող իր առանձնատունը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն արդեն մի քանի տարի   վարձակալության է հանձնել ամերիկյան «Counterpart International» կազմակերպությանը, որը  հայտնի է ինչպես Հայաստանում անցկացվող ընտրությունների ժամանակ  իր ակտիվ դիտորդական առաքելությամբ, ընտրական գործընթացների վերաբերյալ` երբեմն հնչող  քննադատությամբ ու կոշտ դիրքորոշմամբ, այնպես էլ`  տարբեր  դրամաշնորհների տրամադրմամբ:

Ուշագրավ, որ Հայաստանում հաճախ են քննադատվում գրանտերի շնորհիվ իրենց գործունեությունը ծավալող, իշխանություններին անխնա քննադատող,  ընտրությունների ու քաղաքական այլ գործընթացների միջոցով աշխուժություն մտցնող կազմակերպությունները, սակայն  տվյալ դեպքում` «գրանտատու» կազմակերպությունից լավագույնս,  առաջին հերթին ու կայուն կերպով   օգտվում է արդարադատության նախարարը` ըստ մոտավոր հաշվարկների` ամսական մոտ 5.500 ԱՄՆ դոլարի չափով:

Հարկ է նշել, որ արդարադատության նախարարն իր եկամուտներում նշել է, որ   վարձակալության դիմաց ստանում է 26 միլիոն 136 հազար դրամ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее